1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախարար Խուդաթյանը Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում Տաշիր համայնքում դիտարկել է իրականացված և նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։