Իրան

Հրդեհ է բռնկվել Թեհրանի նահանգի ռազմական և ռազմավարական օբյեկտների հարևանությամբ

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Թեհրանի նահանգի ռազմական և ռազմավարական օբյեկտների հարևանությամբ

Իրանի մայրաքաղաք Թեհրանի մերձակա Փարանդ քաղաքում փետրվարի 18-ին հրդեհ է բռնկվել․ ականատեսների վկայությամբ՝ ծխապատ է մի քանի ռազմական և ռազմավարական օբյեկտներին հարող տարածքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցներին։

Հրապարակված տեսանյութերում երևում է, որ ծուխը բարձրանում է Թեհրանի նահանգի մի քանի ռազմական և ռազմավարական օբյեկտների մոտակա տարածքից։

«Փարանդ քաղաքի արվարձանում նկատված սև ծուխը համանուն գետի ափին աճող եղեգնուտներում բռնկված հրդեհի հետևանքն է։ Հրշեջներն իրականացնում են հրդեհամարման աշխատանքներ»,- Իրանի պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեղեկացրել են Փարանդ քաղաքի հրշեջ ծառայությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում