Միացյալ Նահանգներ

Պենտագոնը նախատեսում է մասնավոր ընկերություններ ներգրավել օտարերկրյա արբանյակներին հետևելու համար

2 րոպեի ընթերցում

Պենտագոնը նախատեսում է մասնավոր ընկերություններ ներգրավել օտարերկրյա արբանյակներին հետևելու համար

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը մտադիր է մասնավոր օդատիեզերական ընկերությունների ներգրավմամբ ընդլայնել ուղեծրում գտնվող օտարերկրյա արբանյակների վերահսկողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Պենտագոնի պաշտպանական նորարարությունների ստորաբաժանման տարածած հաղորդագրությունում։

Ghost ծրագրով նախատեսվում է օգտագործել հետախուզական համակարգերով հագեցած ոչ թանկ փոքր տիեզերական սարքեր՝ երկրասինքրոն ուղեծրում գտնվող արբանյակները նույնականացնելու և դրանց հետևելու, ինչպես նաև մոտ տարածությունից օպտիկական ստուգումներ անցկացնելու համար։ Այսպիսի սարքավորումները, մասնավորապես, պետք է ապահովեն օբյեկտից մինչև 10 կիլոմետր հեռավորությունից նկարահանված բարձր թույլտվության լուսանկարներ ։

Այս առումով Պենտագոնը նախագծով հետաքրքրված ամերիկյան ընկերություններին առաջարկում է մինչև մարտի սկիզբը ներկայացնել գեոստացիոնար հետախուզության մատչելի համակարգերի ստեղծման նախագծեր։ Հիմնական նպատակն է առաջարկել այնպիսի տիեզերական սարքերի ստեղծման լուծումներ, որոնք կարող են ապահովել ուղեծրային օբյեկտի բարձր թույլտվության պատկերներ և ճշգրիտ բնութագրել այն։ Այս սարքերը պետք է նվազեցնեն սեփական համակարգերը ուղեծիր դուրս բերելու Պենտագոնի ծախսերը՝ միաժամանակ ավելացնելով գեոստացիոնար ուղեծրում գտնվող օտարերկրյա տիեզերական օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրման հաճախականությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում