Թումո ստուդիաները փոխում են արհեստների նկատմամբ վերաբերմունքը. ՀՀ ԿԳՄՍ նախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արամի 44 հասցեում գործող Թումո ստուդիաներ, շրջել արհեստանոցներում, ծանոթացել պայմաններին: Նրանց ուղեկցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Թումո ստուդիաները նախատեսված են համալսարանական տարիքի երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են արհեստագործությամբ և դիզայնով: Մասնավորապես, կազմակերպվում են աշխատարաններ, դասընթացներ և դասախոսություններ նորաձևության, զարդերի պատրաստման, ասեղնագործության, խեցեգործության, տպագրության և պրոդուկտ դիզայնի ոլորտներում: Ծրագիրը նախատեսված է 18-ից 28 տարեկանների համար․ ներկայում ծրագրին մասնակցում է շուրջ 1200 ուսանող:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են կրթական ծրագրերի բովանդակությունը, ընդունելության ընթացակարգը, ընտրության չափանիշները: Նախարարը  կարևորել է կառույցի գործունեությունը՝ ընդգծելով.

«Այս նախագիծն առաջին հերթին փոխում է արհեստների՝ մեր մշակութային ժառանգության հանդեպ վերաբերմունքը և վերահաստատում, որ դրանք, ունենալով խորը արմատներ, այսօր էլ նորաձև են և ժամանակակից»:

Նախարարն առանձնակի կարևորել է Թումո ստուդիաների հնարավոր համագործակցությունը մասնագիտական կրթություն իրականացնող հարստությունների՝ քոլեջների, ինչպես նաև թանգարանների հետ, մասնավորապես, հուշանվերային արտադրանքի խանութների կազմակերպման, առաջխաղացման նպատակով: Անդրադարձ է եղել Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի հայկական ժառանգության սկանավորման ծրագրին՝ կարևորելով թվայնացման գործընթացը՝ որպես ժառանգության պահպանման և տարածման կարևոր նախապայման: Ոլորտի առաջատար կառույցների հետ քննարկվել են նաև ապագայում նախատեսվող աշխատանքները, համագործակցության հեռանկարները:

Նշվում է, որ տարվա ընթացքում Թումո ստուդիաներ ընդունելությունն իրականացվում է երկու փուլով: Յուրաքանչյուր տեխնիկական դասընթաց ունի իր ժամանակացույցը: Դիմելիս ուսանողները հնարավորություն ունեն ընտրելու դասընթացների ժամանակացույցը, ինչպես նաև մասնակցելու միաժամանակ մեկից ավելի դասընթացի:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն