Միացյալ Նահանգներ

Ուիթքոֆը հայտնել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին

2 րոպեի ընթերցում

Ուիթքոֆը հայտնել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են շարունակել աշխատանքը հակամարտության ավարտի համաձայնագրի շուրջ և Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցություններում նշանակալի առաջընթաց են գրանցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ժնևում անցկացված երրորդ եռակողմ բանակցություններից հետո։

«Նախագահ Թրամփի հաջողությունն այս պատերազմի երկու կողմերին սեղանի շուրջ նստեցնելու գործում հանգեցրել է նշանակալի առաջընթացի, և մենք հպարտ ենք աշխատել նրա ղեկավարության ներքո՝ դադարեցնելու սպանություններն այս սարսափելի հակամարտության ընթացքում։ Երկու կողմերն էլ համաձայնել են տեղեկացնել իրենց համապատասխան ղեկավարներին և շարունակել աշխատանքը համաձայնության հասնելու ուղղությամբ», - X-ում գրել է ԱՄՆ նախագահի բանագնացն՝ ամփոփելով փետրվարի 17-ին տեղի ունեցած քննարկումների արդյունքները։

Ուիթքոֆը նաև շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային՝ Ժնևում բանակցությունները հյուրընկալելու համար։

Եռակողմ բանակցությունները կշարունակվեն նաև այսօր՝ փետրվարի 18-ին։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ամերիկյան պատվիրակությունը՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի  քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Ժնևում հանդիպումները Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների շարունակությունն են, որոնց առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին և փետրվարի 4-5-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում