Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի 2026 թվականի առաջին նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 38 հասցեում գտնվող Առաքել Աֆրիկյանի բնակելի տան (պետական ցուցիչ՝ 1.6.195.1, տեղական նշանակության հուշարձան) 20-րդ դարի և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կեչառիսի վանական համալիրի Սբ. Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարների ամրակայման և վերականգնման էսքիզային նախագծերը:

Երևանի 20-րդ դարասկզբի ճարտարապետությունում իր ուրույն տեղն ունի Առաքել Աֆրիկյանի բնակելի տունը, որն առանձնանում է եվրոպական և ազգային ճարտարապետությունների համադրմամբ: 1902 թվականին կառուցված այս տանը պահպանվել են տարբեր վառարաններ (յուրաքանչյուրը եզակի է իր կառուցվածքով, ոճով, գույներով և դեկորացիաներով), ինչպես նաև անհայտ նկարչի կողմից 20-րդ դարի սկզբին առաստաղների վրա նկարված 4 որմնանկար: Դրանք հարդարված են բուսածաղկային հորինվածքով, եզերված գրիզայի տեխնիկայով արված ականթի տերևներից կազմված շրջանակով:

Աֆրիկյանների տան որմնանկարների էսքիզային նախագծի հեղինակը ՌԴ-ում մոնումենտալ արվեստի հուշարձանների բարձրագույն դասի վերականգնող Նիկոլայ Միխայլովն է:

«Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ի կողմից ուսումնասիրվել և մշակվել է Կեչառիսի վանական համալիրի բարավորի որմնանկարը (վերականգնող որմնանկարիչն է Աշխեն Պապոյանը): Ինչպես եկեղեցին, այնպես էլ որմնանկարը թվագրվում են մոտավորապես 13-րդ դարով: Մուտքի բարավորի վրա պատկերված է Բարեխոսության տեսարանը. կենտրոնում խաչազարդ լուսապսակով Հիսուս Քրիստոսն է նստած, աջ ձեռքն օրհնության նշանով, ձախում պահում է գիրքը: Հիսուսից աջ պատկերված է Սբ. Աստվածամայրը, ձախում պատկերված է Հովհաննես Մկրտիչը (երկուսն էլ դեպի Հիսուսը պարզած ձեռքերով): Վերևում երկու կողմից պատկերված են նեղ լուսապսակներով 12 առաքյալների դեմքերը, իսկ կամարի ներսում՝ հրեշտակների դեմքեր և թևեր:

Որմնանկարների երկու էսքիզային նախագծերը պատվիրել են բարերարները՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում:

Քննարկված երկու  նախագծերը ստացել են դրական եզրակացություն:

Նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2022 թվականին: Արդեն 4 տարի է, ինչ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, ոչ միայն քննարկում է մոնումենտալ արվեստի հուշարձանների նախագծերը, այլև պետական բյուջեի միջոցներով  պատվիրում է դրանց ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման ու իրականացման աշխատանքները: 

Հայերեն

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26