ՌԴ-ն, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել՝ Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններին մասնակցելու

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին, որոնք մոտ ժամանակներս անցկացվելու են Հորմուզի նեղուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։

«Հրատապ են «Անվտանգության ծովային գոտի 2026» զորավարժությունները Հորմուզի նեղուցում, ուր իրենց նավերն են ուղարկել Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը», - ասել է նա։

Ավելի վաղ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը փետրվարի վերջին Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կանցկացնեն «Անվտանգության գոտի» անվանումը կրող թվով ութերորդ համատեղ ռազմածովային վարժանքները։ Դրանց կմասնակցեն Իրանի ռազմածովային ուժերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի, ինչպես նաև Չինաստանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը։

«Անվտանգության գոտի» ռազմածովային զորավարժություններն անցկացվում են 2019 թվականից՝ Իրանի ռազմածովային ուժերի նախաձեռնությամբ։ Դրանք ուղղված են համաշխարհային ծովային առևտրի անվտանգության ամրապնդմանը։ Երեք երկրների ռազմածովային ուժերի համատեղ գործողությունները ներառում են ծովահենության դեմ պայքարը, ծովային ահաբեկչությանը հակազդելը և փրկարարական գործողությունների անցկացումը։

Փետրվարի 16-ին Իրանն անցկացրել է «Խելացի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ» ռազմածովային զորավարժությունները Մերձավոր Արևելքում լարվածության և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճի ֆոնին:

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժություններ՝ ամերիկյան ուժերի կուտակման ֆոնին

Հայերեն Русский

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության նվազումը կապել է ռուսական ոսկու գործարքների հետ

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters