Մարզեր

Վարդենյաց լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է

1 րոպեի ընթերցում

Վարդենյաց լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է

Եռօրյա ջանքերից հետո Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի անցանելիությունն ապահովվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, ճանապարհի անցանելիությունը Վարդենյաց լեռնանցքում հաջողվել է ապահովել փետրվարի 16-ի երեկոյան ժամերից։ «Վարդենյաց լեռնանցքը փակ էր մնում սաստիկ բքի, ցածր տեսանելիության ու ձյան կուտակումների պատճառով, որոշ տեղերում կուտակված ձյան բարձրությունը գերազանցում էր երկու մետրը։ Ձյան կուտակումները քիչ չէին նաև Մադինա-Վերին Գետաշեն ճանապարհին, որի մաքրման համար ևս օրեր շարունակ ջանքեր են գործադրվել»,-ներկայացրեց Արմեն Ղուկասյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում