Միացյալ Նահանգներ

Կիևը պետք է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Կիևը պետք է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր է համարել Ժնևում մեկնարկող բանակցությունները ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

«Ուկրաինան լավ կանի, որ արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Այսքանը կասեմ ձեզ», - ասել է Թրամփը։

Այն հարցին, թե ինչ է ակնկալում ԱՄՆ նախագահն առաջիկա բանակցություններից, նա ասել է, որ կարևոր բանակցություններ են սպասվում, և դրանք «շատ հեշտ» կլինեն։

Ժնևում փետրվարի 17-ին մեկնարկում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների երրորդ փուլը։

Եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ին՝ Աբու Դաբիում, երկրորդը՝ փետրվարի 4-5-ին՝ նույնպես ԱՄԷ մայրաքաղաքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում