Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին կրկին հայտարարել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անձնական բանակցություններ վարելու պատրաստակամության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է 1970-ականներին Հյուսիսային Կորեայի հետախուզության կողմից առևանգված ճապոնացի քաղաքացիների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը:

«Առևանգվածների խնդրի լուծումն իմ առաքելությունն է», - մեջբերել է նրա խոսքը Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Տակաիչին հավելել է, որ «պատրաստ է անձամբ հանդիպել նախագահ Կիմ Չեն Ընի հետ», որպեսզի իրենք «կարողանան միասին ստեղծել ապագան», որտեղ Ճապոնիան և ԿԺԴՀ-ն «կարողանան վայելել խաղաղությունն ու բարգավաճումը»: Վարչապետը նաև ընդգծել է, որ կօգտագործի բոլոր առկա միջոցներն՝ այդ խնդրի վերաբերյալ կոնկրետ արդյունքների հասնելու համար:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անձնական բանակցությունների պատրաստակամության մասին վարչապետ Տակաիչին հայտարարել է 2025 թվականի վերջին ընտրվելուց անմիջապես հետո: Այն ժամանակ նա նաև ընդգծել է, որ Փհենյանն անմիջապես տեղեկացվել է Ճապոնիայի դիրքորոշման մասին:

Առևանգված քաղաքացիների թեման ամենացավոտ հարցերից է երկու պետությունների միջև հարաբերություններում։ Երկու երկրները չունեն դիվանագիտական ​​հարաբերություններ: 2002 թվականին Փհենյանն առաջին անգամ խոստովանել է ճապոնացի 13 քաղաքացիների առևանգման փաստը և նրանցից հինգին թույլ է տվել վերադառնալ հայրենիք։ Մնացածները հայտարարվել են մահացած, իսկ նրանց հարազատներին ուղարկվել են աճյուններ, որոնց իսկությունը հաստատել չի հաջողվել: 2014 թվականի մայիսին երկու երկրների կառավարությունները համաձայնության են եկել անցկացնել նոր հետաքննություն, սակայն դրանով զբաղվող   հանձնաժողովը հետագայում ցրվել է Փհենյանի նախաձեռնությամբ։

Հայերեն

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին