Մերձավոր Արևելք

Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա

1 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա

Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը Լիբանանի Հանին հարավային բնակավայրում գրոհել է առանց ուղևորների դատարկ դպրոցական ավտոբուսի վրա։ Ավտոբուսի վարորդը զոհվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն այս մասին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։

«Թշնամական իսրայելական անօդաչուն Հանին բնակավայրում գրոհել է դպրոցական ավտոբուսի վրա այն պահին, երբ վարորդը սկսել է մեքենան վարել աշխատանքի գնալու համար, ինչի հետևանքով վարորդը զոհվել է», -պատմել է գործակալության զրուցակիցը։

Իսրայելի պաշտպանության բանակի պնդմամբ՝ Հանին բնակավայրում անօդաչուի գրոհի հետևանքով ոչնչացվել է «Հեզբոլլահ» շարժման անդամը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում