«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը կլինի Նարեկ Կարապետյանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը կլինի «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

««Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով»,- գրել է Մելոյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նորաստեղծ քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը, սակայն, Հայաստանի գործող օրենսդրությամբ չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու, քանի որ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածով պատգամավորի և կառավարության անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։ Սամվել Կարապետյանը, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունի նաև այլ երկրների քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորի թեկնածու կարող է լինել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում մշտապես Հայաստանում բնակված անձը։  Կուսակցության համագումարի ընթացքում հայտարարվել  էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններում հաղթելու և խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում հանդես կգա օրենսդրական փոփոխություններով, որոնց արդյունքում Սամվել Կարապետյանը կկարողանա ստանձնել վարչապետի պաշտոնը։ Համագումարի ընթացքում հրապարակվել էին մի խումբ սահմանադրագետների կարծիքներ այն մասին, որ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, և հնարավոր է Ազգային ժողովի քվեարկությամբ՝ առանց համապետական հանրաքվեի, փոփոխություններ կատարել այդ հոդվածում։

Հայերեն English Español Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ