Դժվար է, բայց մենք փորձելու ենք անել․ Ռուբիոն՝ Իրանի հետ համաձայնության հասնելու մասին

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն աշխատում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ․ առաջիկա հանդիպումները ցույց կտան առաջընթացի հնարավորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը մեջբերել է Bloomberg-ը։

«Նախագահը (խմբ․՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) ասել է, որ նախընտրում է համաձայնության հասնել Իրանի հետ։ Դա շատ դժվար է անել, բայց նա փորձելու է, և դա է, ինչ մենք փորձում ենք անել հիմա։ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդը Քուշները շուտով մի քանի հանդիպումներ են նախատեսել, և մենք կտեսնենք, թե արդյոք կարող ենք որևէ առաջընթաց գրանցել», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Փետրվարի 6-ին Օմանում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ Սպիտակ տունը նախկինում զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հարցը։

Հայերեն

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ