Աշխարհ

Թրամփը դիտարկում է Իրանի դեմ գործողությունների տարբերակները․ NYT

1 րոպեի ընթերցում

Թրամփը դիտարկում է Իրանի դեմ գործողությունների տարբերակները․ NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ քննարկում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների տարբերակները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ Սպիտակ տանը դիտարկվում են մի քանի սցենարներ, այդ թվում՝ռազմական գործողություններ Իրանի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արձակման հնարավորությունների դեմ, ամերիկյան հատուկ ջոկատայինների կիրառմամբ գործողություններ իրանական ռազմական թիրախների դեմ։

NYT-ի փոխանցմամբ՝ B-2 ռազմավարական ռմբակոծիչները, ինչպես նաև ԱՄՆ-ում տեղակայված այլ ռազմավարական ավիացիոն ուժեր գտնվում են բարձր մարտական պատրաստության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ վերջնական որոշման կայացման և գործողության իրականացման համար անհրաժեշտ է լրացուցիչ նախապատրաստություն, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայում Պարսից ծոցի տարածաշրջանում՝ ամերիկյան ռազմակայանների պաշտպանությունն ապահովելու նպատակով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում