Քաղաքականություն

Այս պահի դրությամբ ՔՊ-ի համար կոնկրետ մրցակից չկա․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Այս պահի դրությամբ ՔՊ-ի համար կոնկրետ մրցակից չկա․ ԱԺ նախագահ

Այս պահի դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ակնհայտ մրցակից չի երևում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ արդեն որոշակիանում են ընտրական ցուցակներն իրենց պոտենցիալ վարչապետի թեկնածուներով, և ով է, ըստ նրա, ՔՊ-ի հիմնական մրցակիցը։

«Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում, և դա միայն իմ կարծիքը չէ, դա մեր քննարկումներն են ցույց տալիս, որովհետև դաշտում կա վաղուց կայացած ուժ, որը լավ կուսակցական համակարգ ունի և իր հավակնության մասին է հայտնել։ Դաշտում կա նոր ուժ, որը հավակնում է երիտասարդների մի մասի ձայներին։ Նույնիսկ մի քանի նման ուժ կա, որոնք փորձում են երիտասարդների համար առաջարկություն անել։ Կա նաև ուժ, որը իրեն անակնկալի պես է պահում, բայց որքան շատ են այդ ուժի ներկայացուցիչները խոսում, այնքան ակնհայտ է դառնում, որ անակնկալ չկա։ Մի խոսքով՝ խճանկարի բոլոր գույները կան, և անկեղծ՝ ակնհայտ չէ, թե որն է իրական մրցակիցը»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ իշխող ուժը մշտապես ամենամեծ և առաջին մրցակիցը համարում է ինքն իրեն։

«Մեր խոսակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ ստացվել է, և այդ խոսակցությունը շարունակվում է և շարունակվելու է, դրա համար չեմ կարող կենտրոնանալ և կոնկրետ բան ասել»,- ընդգծել է ԱԺ նախագահը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում