Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արմեն Չիչոյանը, ներկայացնելով Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ նախաձեռնվել է 2763 քրեական վարույթ (2024 թվականին՝ 3297 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 768 քրեական վարույթ՝ 807 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 520 քրեական վարույթ՝ 591 անձի վերաբերյալ):

2025 թվականին դատարաններում ավարտվել է 735 քրեական գործ՝ 824 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 522 քրեական գործ՝ 578 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 77 միլիոն 160 հազար դրամ: 2025 թվականին  Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 21 միլիոն 972 հազար դրամը:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Շիրակի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 32 միլիոն 673 հազար դրամ:

Բացի այդ, Արմեն Չիչոյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական և վարչական դատարանների կողմից վարույթ են ընդունվել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված 3 հայցեր: Դատախազությունը հայցերով պահանջել է Գյումրի, Արթիկ ու Ամասիա համայնքների սեփականության իրավունքը վերականգնել Գյումրի համայնքի Արագած 6 թաղամասում գտնվող գույքի, Արթիկ համայնքի Շինարարների փողոցի 7 հասցեում գտնվող՝ նախկին մսուր-մանկապարտեզի 964.20 քմ մակերեսով շինության և Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով