Աշտարակին է վերադարձվել Օրգովում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նշանակության հողամասը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը մասնակցել են Արագածոտնի մարզի դատախազ Նիկոլայ Բարսեղյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ Նիկոլայ Բարսեղյանը, ներկայացնելով Արագածոտնի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ նախաձեռնվել է 2060 քրեական վարույթ (2024 թվականին՝ 1928 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 566 քրեական վարույթ՝ 573 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 649 քրեական վարույթ՝ 670 անձի վերաբերյալ):

2025 թվականին դատարաններում ավարտվել է 451 քրեական գործ՝ 460 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 658 քրեական գործ՝ 676 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 185 միլիոն 806 հազար դրամ: 2025 թվականին քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 59 միլիոն 984 հազար դրամ:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին է վերադարձվել Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 31 միլիոն 680 հազար դրամ:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով