Եվրոպա

Բելգիան հայտնվել է ռուսական գազի գնորդների առաջին եռյակում

1 րոպեի ընթերցում

Բելգիան հայտնվել է ռուսական գազի գնորդների առաջին եռյակում

Բելգիան 2025 թվականի արդյունքներով Իսպանիային դուրս է մղել ռուսական գազի խոշորագույն գնորդների եռյակից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ն պարզել է՝ ուսումնասիրելով Եվրոստատի (Եվրոպական վիճակագրական վարչություն) տվյալները:

Եվրամիության կողմից ռուսական գազի ընդհանուր ներմուծման մեջ Բելգիայի բաժինը 2025 թվականին 2024 թվականի 7%-ից աճել է մինչև 13%, ինչի շնորհիվ երկիրը յոթերորդ հորիզոնականից երրորդ տեղն է բարձրացել ռուսական գազի խոշորագույն գնորդների վարկանիշային աղյուսակում։

Առաջին և երկրորդ տեղերը պահպանել են Ֆրանսիան և Հունգարիան. երկու երկրների բաժինները դրա հետ մեկտեղ դրական դինամիկա են արձանագրել. Ֆրանսիայինը՝ նախորդ տարվա 20%-ից մինչև 24%, իսկ Հունգարիայինը՝ 17%-ից մինչև 21%։

Չորրորդ հորիզոնականը կիսել են Իսպանիան և Հունաստանը. նրանց բաժին է ընկել գնումների 10-ական տոկոսը, իսկ հինգերորդ տեղը զբաղեցրել են Նիդեռլանդները և Բուլղարիան՝ երկուսն էլ 7-ական տոկոս։

Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը 2025 թվականի արդյունքներով ռուսական գազի վրա ծախսել է 13,2 միլիարդ եվրո, ինչը նվազագույն ցուցանիշն է վերջին հինգ տարվա ընթացքում. 2024 թվականի համեմատությամբ ներմուծումը կրճատվել է 13%-ով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում