Միացյալ Նահանգներ

Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են առևտրատնտեսական փոխգործակցությունը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են առևտրատնտեսական փոխգործակցությունը. Պեսկով

Ռուսաստանը և ԱՄՆ-ն աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են հնարավոր առևտրատնտեսական փոխգործակցության հարցերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրանք առևտրատնտեսական փոխգործակցության, հնարավոր և առաջարկվող առևտրատնտեսական փոխգործակցության հարցեր են. դրանք օրակարգում են և դրանք քննարկվում են։ Մենք հույս ունենք, որ այդ քննարկումները կշարունակվեն», - լրագրողներին ասել է Պեսկովը։

 «Ներկայում իրավիճակը դե-ֆակտո այնպիսին է, որ գործնականում մինչև ուկրաինական կարգավորման հասնելը դժվար թե հնարավոր լինի որևէ կոնկրետ բանի մասին խոսել, և առայժմ դա սահմանափակվում է քննարկումներով», - ընդգծել է նա:

«Բայց եթե, այնուամենայնիվ, մենք առաջ շարժվենք խաղաղ կարգավորման ուղիով, ապա այդ ժամանակ սա կարող է արդեն անցնել կիրառական հարթություն», - ամփոփել է Պեսկովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում