Ամփոփվել են Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ ամփոփվել են Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Ժորա Թովմասյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժորա Թովմասյանը, ներկայացնելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2578 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2256 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 705 քրեական վարույթ՝ 729 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 549 քրեական վարույթ՝ 574 անձի վերաբերյալ):

Ժորա Թովմասյանի խոսքով՝ դատարաններում ավարտվել է 473 քրեական գործ՝ 492 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 538 քրեական գործ՝ 571 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 16 միլիոն 948 հազար դրամ. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ժորա Թովմասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում ուսումնասիրվել են վարչական շրջանի տարածքում գործող մանկապարտեզներին, մասնավորապես՝ թիվ 14 մսուր-մանկապարտեզին և թիվ 255 (144) մսուր-մանկապարտեզին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օրենսդրական նորմերի պահանջների խախտմամբ մանկապարտեզի շինություններից երրորդ անձանց օտարվել են տարածքներ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ վարչական դատարան են ներկայացվել վարչական ակտը և դրա գործողության արդյունքում առաջացած հետևանքները վերացնելու պահանջի մասին հայցադիմումներ:

Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում ուսումնասիրվել է նաև նույն վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտայի 34/16 հասցեում գտնվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանը և բենզալցման կայանը: Ուսումնասիրության արդյունքում՝ հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում