ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի մասին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կա պայմանավորվածություն, որ այն իսկապես տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Մենք ձեզ կտեղեկացնենք վայրի և ճշգրիտ ամսաթվերի մասին։ Բայց դա իսկապես կլինի հաջորդ շաբաթ», - լրագրողների հետ զրույցում հայտնել է Պեսկովը։

Ավելի վաղ POLITICO-ն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Մայամիում կամ Աբու Դաբիում։

Եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 4-5-ին Աբու Դաբիում։ Հանդիպման արդյունքում Մոսկվան և Կիևը ռազմագերիների փոխանակում են կատարել «157-157-ի դիմաց» ձևաչափով։

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել կրկին Աբու-Դաբիում, հունվարի 23-24-ը։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին