Դպրոցներում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ համացանցային գրառումների մասով ստացվել է զրո հաղորդում և զրո տվյալ. ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Դպրոցներում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ համացանցում տարածվող պնդումները վիճակագրական պատկերով չեն հաստատվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ անցած տարի ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ, թե դպրոցներում թմրամիջոցներ են «վխտում» և գործում են դրանց իրացմամբ զբաղվող խմբեր՝ անչափահասների ներգրավմամբ։

«Մեր վիճակագրական պատկերը դրա մասին չի խոսում»,-նշեց նախարարը։

Սարգսյանի փոխանցմամբ՝ նախարարությունը մարտավարական փոփոխություն է իրականացրել և ուսումնասիրել համացանցում առկա գրառումները։ Յուրաքանչյուր նման հրապարակման դեպքում իրավապահները փորձել են կապ հաստատել գրառումների հեղինակների հետ՝ խնդրելով տրամադրել կոնկրետ տվյալներ կամ առնվազն հստակեցնել, թե որ դպրոցի մասին է խոսքը։

«Եթե չեն ցանկանում պաշտոնական հաղորդում ներկայացնել, գոնե մեզ տվյալներ փոխանցեն, որպեսզի կարողանանք ստուգել։ Բայց մենք ունենք զրո հաղորդում և զրո տվյալի փոխանցում դպրոցներում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ համացանցային գրառումների համատեքստում»,-հայտարարեց նախարարը։

Նրա գնահատմամբ՝ թեման հաճախ քննարկվում է իներցիայով՝ առանց փաստական հիմքերի, ինչն իր հերթին կարող է հանգեցնել ամբողջ սերնդի պիտակավորմանը։

Միևնույն ժամանակ Սարգսյանը նշեց, որ առանձին դեպքեր կարող են լինել, և իրավապահները յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետևից պետք է հետևողականորեն գնան։

Հայերեն

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26