Ավտոմեքենաներից գողության դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ, հանձնարարականներ են տրվել. ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

2025 թվականին սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է 1650-ով՝ նախորդ տարվա համեմատ, ինչը կազմում է 13,7 տոկոս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դրական արդյունքներ են արձանագրվել հատկապես բնակարանային գողությունների, կողոպուտների և ավազակության դեպքերի մասով։

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծեց, որ երկու ուղղություն շարունակում է մնալ մտահոգիչ՝ գրպանահատությունները և ավտոմեքենաներից կատարված գողությունները, ինչպես նաև դրանց հետ կապված շորթումները։

Սարգսյանը նշեց, որ անցած տարի մարտավարական փոփոխություն է իրականացվել՝ ջանքերը կենտրոնացնելով հանցավոր խմբերի բացահայտման վրա, որպեսզի հնարավոր լինի ինչպես բազմադրվագ դեպքերի բացահայտում, այնպես էլ դրանց կանխարգելում։

«Անցած տարվա կտրվածքով բացահայտել ենք 37 հանցավոր խումբ, որոնք զբաղվել են ավտոմեքենաներից գողություններով և գողացված պահեստամասերի ու պետհամարանիշների միջոցով շորթումներով»,-ասաց նախարարը։

Նա հավելեց, որ դեռևս իրենց աշխատանքը բավարար չի գնահատում։ «Ոստիկանությանը տրվել են հանձնարարականներ՝ ընթացիկ տարում ավելի բարձր արդյունքներ ապահովելու համար։

Այս տարի կենտրոնացած ենք լինելու հատկապես այն երկու խմբերի վրա, որտեղ ընդհանուր պատկերում աճ ենք գրանցել»,-նշեց Սարգսյանն՝ ընդգծելով, որ նպատակն է նվազեցնել բնակչությանը անհանգստացնող այս տեսակի հանցագործությունները։

Հայերեն

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26