Քաղաքացիները կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր կկարողանան ստանալ 2026-ի աշնանից. Արփինե Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Կենսաչափական անձնագրերի համակարգը Հայաստանում կգործարկվի 2026 թվականի աշնանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Սա մեր տեսլականն է, և մենք արել ենք պրակտիկորեն առավելագույնը, որպեսզի այս ժամկետը պահպանվի։ Այս պահի դրությամբ ունենք հստակ ֆիքսված վերջնաժամկետ՝ 2026 թվականի աշուն, որի շրջանակում բիոմետրիկ նոր համակարգը կգործարկվի, և մեր քաղաքացիները կկարողանան ստանալ ինչպես բիոմետրիկ նոր անձնագրեր, այնպես էլ նույնականացման քարտեր»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ նույնականացման քարտերի մասով արդեն հաստատվել է վերջնական նկարագիրը, իսկ խմբաքանակն ուղարկվել է մեծածավալ մեխանիկական տպագրության։  

«Այս փուլում աշխատանքներ են տարվում կենսաչափական անձնագրի դիզայնի վերջնականացման ուղղությամբ։ Առաջիկայում հանրությանը կներկայացվի նաև նոր անձնագրի նկարագիրը, որից հետո կսկսվեն խմբաքանակային տպագրությունները»,- նշեց նախարարը։

Սարգսյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ հին նմուշի անձնագրերը և նույնականացման քարտերը ավտոմատ կերպով դուրս չեն գալու շրջանառությունից։

«Դրանք շարունակելու են գործել այնքան ժամանակ, որքան վավեր են տվյալ պահի դրությամբ։ Քաղաքացիները իրենց կամարտահայտությամբ կդիմեն նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար»,- ասաց Սարգսյանը։

Նախարարը հավելեց, որ նախատեսվում է ներդնել հերթերի կառավարման նոր համակարգ։

«Քաղաքացիները նախօրոք առցանց կգրանցվեն, կներկայացնեն անհրաժեշտ տվյալները և վճարումները, ինչի շնորհիվ գրասենյակ այցելելիս գործընթացը կտևի ընդամենը մի քանի րոպե՝ ներառելով մատնահետքի և լուսանկարի հանձնումը»,- եզրափակեց նախարարը։

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը