ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Վայոց ձորի մարզ այցելելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման միջոցով։
Դեսպան Դըկոտինյին նաև մանրամասնել է այցելության օրակարգային թեմաները։
«Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ․ Եվրոպական Միության դիտորդական առաքելություն (EUMA), օգնություն Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին, Ֆրանկոֆոնիա, խաղողագործություն»,-գրել է դեսպանը։
🇫🇷🇦🇲 Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։
— Olivier Decottignies (@O_Decottignies) February 13, 2026
➡️ Եվրոպական Միության դիտորդական առաքելություն (EUMA)
➡️ Օգնություն Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին
➡️ Ֆրանկոֆոնիա
➡️ Խաղողագործություն pic.twitter.com/p7q5Qd4B18