Օվերչուկը հայտարարել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը կսկսեն առարկայական բանակցություններ Հայաստանի երկաթուղիների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն միացումը Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ հայկական կողմի դիմումի հիման վրա և Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից ելնելով՝ Ռուսաստանում որոշում է կայացվել սկսել բանակցություններ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ։

Խոսքը վերաբերում է այն հատվածներին, որոնք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիներին Երասխի շրջանում, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիներին Ախուրյանի հատվածում։ 

Օվերչուկի տեղեկացմամբ՝ վերականգնման ենթակա հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1,6 կմ և 12,4 կմ։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ պայմանները։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ նշված հատվածների վերականգնումը Ռուսաստանին հնարավորություն կտա ապահովել ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ, ինչպես նաև Իրանի հետ՝ դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։

Օվերչուկը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակաբար աշխատում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ հավելելով, որ դիտարկվում է նաև Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։

Նրա խոսքով՝ Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ կապերի ամրապնդումը կարևոր է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման համար։

ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ 2025 թվականի վերջին՝ 1991 թվականից ի վեր առաջին անգամ, վերսկսվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, ինչը, նրա գնահատմամբ, նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրի ամրապնդմանը և տարածաշրջանում տրանսպորտային կապերի հետագա զարգացմանը։

Հայերեն English Русский 中文

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել