Ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Արմեն Մուրադյանը, ներկայացնելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 5228 քրեական վարույթ (2024 թվականին՝ 6673 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1182 քրեական վարույթ՝ 1203 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 672 քրեական վարույթ՝ 731 անձի վերաբերյալ):

Դատարաններում ավարտվել է 758 քրեական գործ՝ 785 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 585 քրեական գործ՝ 617 անձի վերաբերյալ):

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի խոսքով՝ քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 268 միլիոն 341 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում վերականգնվել է 151 միլիոն 309 հազար դրամ վնասը:

Պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին անդրադառնալով՝ Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից իրականացվել է 7 ուսումնասիրություն, որոնք վերաբերել են բենզալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների, Ազատության հրապարակում վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում աճուրդային կարգով օտարված հողամասերի և աճուրդի գործընթացի իրավաչափությանը և այլն: Ուսումնասիրությունների արդյունքներով դատախազների կողմից ներկայացվել են հանցանքի մասին հաղորդումներ, հայցեր՝ Վարչական դատարան, միջնորդագրեր՝ իրավասու մարմիններին:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից հարուցված հայցերով իրավասու դատարանի վարույթում 2025 թվականին քննվել և քննվում են 10 հայցադիմումներ:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով