Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել են համայնքային նշանակության հարցեր

3 րոպեի ընթերցում

Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը կայացել է փետրվարի 11-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սևանի համայնքապետարանից, ներկայացված օրակարգային հարցերի հաստատումից առաջ համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձել է 2025 թվականին համայնքում իրականացված աշխատանքներին, գրանցված հաջողություններին:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացվել են աշխատակազմի բաժինների պետերի կողմից:

Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման և 5-ամյա զարգացման ծրագրի՝ 2025 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը Սևան համայնքի ավագանին ընդունել է ի գիտություն:

Մեկ այլ որոշմամբ համայնքի ավագանին հաստատել է Սևան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը:

Համապատասխան որոշումներով հաստատվել են  համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված՝ «Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 148-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Սևանի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Սևանի բիզնես կենտրոնի 2025 թվականի գույքագրման արդյունքները հաստատելու մասին», «Սևանի համայնքի՝ 2026-2028 թվականների համայնքային սոցիալական ծրագիրը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կողմից 2026 թվականի համար սուբվենցիոն հայտերին համաձայնություն տալու մասին», «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու մասին», «Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով վաճառքի մեկնարկային գները սահմանելու մասին» որոշումների նախագծերը:

Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձել է համայնքում աղբահանության դիմաց գանձվող վարձավճարներին՝ նշելով, որ 2025 թվականի օգոստոսից համայնքում աղբահանությունն իրականացվում է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի միջոցով:

«Աղբահանության հետ կապված դեռևս կան խնդիրներ, մասնավորապես՝ աղբահանության դիմաց գանձվող վճարների մասով:  Ֆիզիկական, իրավաբանական անձինք, տնտեսվարող սուբյեկտներն իրենց պարտավորությունները պետք է կատարեն ժամանակին և ամբողջապես, որն էլ համայնքի ներկայանալի տեսքի երաշխիքներից մեկն է»,-նշել է համայնքի ղեկավարը:

Ավագանու նիստի ընթացքում քննարկվել են նաև  ավագանուն հասցեագրված դիմումները, զեկուցագրերը, որոնց մի մասին տրվել է սպառիչ պատասխան՝ համապատասխան որոշումների ընդունմամբ, որոշ դիմումներ էլ լրացուցիչ կքննարկվեն խմբակցություններում:

Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստը տեղի կունենա մարտի 12-ին:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը