Բելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի Երևանում

4 րոպեի ընթերցում

Բելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի Երևանում իր դեսպանատանը։

Նախաձեռնությունը բխում է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևից, որով առաջարկվել էր ուժեղացնել Բելգիայի ներկայությունը Հայաստանում՝ հաշվի առնելով ինչպես մարդկանց, այնպես էլ երկու հասարակությունների միջև կապերի աճող կարևորությունը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մագդը հյուպատոսական ծառայությունների մոտալուտ բացումը հիանալի նորություն է որակել:  

«Սա մի պայքար է, որը ես վարել եմ վերջին ամիսներին՝ դեսպանության բացմանը հասնելուց հետո։ Այս հարցը առաջնահերթ նշանակություն ուներ հայերի համար, որովհետև նրանք տեսնում են, որ Բելգիան երկարաժամկետ ներգրավվածություն է ցուցաբերում։ Սա կարևոր է նաև Բելգիայում ապրող հայկական սփյուռքի համար, որը խորապես կապված է իր հայրենիքի հետ։ Այս ներկայությունը ամրապնդում է մարդկային, ընտանեկան, տնտեսական և մշակութային կապերը երկու երկրների միջև։ Եվ, իհարկե, սա կարևոր է Հայաստանում գտնվող մեր քաղաքացիների համար, որոնք կունենան արդյունավետ աջակցություն՝ հասանելի ներկայություն մի պետության, որը դժվար պահին նրանց մենակ չի թողնում։

Սա կարևոր է նաև մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Հայաստանը իր պատմության հանգուցային փուլում է՝ տարածաշրջանային խորը փոփոխությունների պայմաններում։ Այն ընտրել է Եվրոպային ավելի մոտենալու ուղին։ Բելգիան պետք է պատրաստ լինի այդ ընթացքին քաղաքականապես, տնտեսապես և մարդկայնորեն», - ասել է Միշել դը Մագդը և հավելել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հեռվից չի թելադրվում, այն կառուցվում է ներկայությամբ, երկխոսությամբ և հանձնառությամբ։

Նրա խոսքով՝ տեղում լինելը նշանակում է ավելի լավ հասկանալ, ավելի ճիշտ գործել և ավելի արդյունավետ աջակցել։ Բելգիացի քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պղևոյին այս հարցում ցուցաբերած ուշադրության և նախաձեռնողականության համար։

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ այս որոշումը կարևոր ձեռքբերում է, որին հնարավոր է եղել հասնել Բելգիայի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ հետևողական աշխատանքի շնորհիվ։

«Հայաստանում Բելգիայի դեսպանությունում հյուպատոսական բաժնի բացման կարևորության դրույթն ամրագրվել է դեռևս նախորդ տարի Բելգիայի խորհրդարանի կողմից միաձայն ընդունված բանաձևում։ Այս կարևոր քայլը առանձնահատուկ նշանակություն ունի նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։ Մինչ դրա ավարտը ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան բելգիական և, միգուցե, Բենիլյուքսի այլ երկրների համար մուտքի արտոնագիր հայցել Բելգիայի դեսպանության միջոցով։  Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բելգիայի խորհրդարանի անդամներին, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պղևոյին և ԱԳՆ գործընկերներին այս կարևոր որոշման համար», - Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է դեսպան Տիգրան Բալայանը:  

Այս որոշումը կարևոր ազդակ է համարվում Բելգիա–Հայաստան հարաբերությունների խորացման տեսանկյունից։ Բելգիայի ներկայության ուժեղացումը Երևանում հնարավորություն կտա ավելի արդյունավետ զարգացնել քաղաքական երկխոսությունը, խթանել համագործակցությունը տարբեր ոլորտներում և կայուն հիմքեր ստեղծել երկկողմ կապերի համար։  

Հայերեն English Español Français Русский

Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանին

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քաջարան-Ագարակ հատվածի կամուրջների հեծանները Հայաստանում առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի

Ռյուտեն Պուտինին կոչ է արել «չխաղալ» ՆԱՏՕ-ի հետ

Լիբանանի նախագահը հուլիսի 21-ին կայցելի Սպիտակ տուն

Իսրայելը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Նեթանյահու

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հրավեր

Ռյուտեն ակնկալում է, որ Անկարայի գագաթնաժողովի արդյունքներով ՌԴ-ն կհայտարարվի ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է