Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարար

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարար

Եվրոպական երկրների և Կանադայի կողմից ռազմական ծախսերի ավելացումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կդարձնի ավելի հավասար գործընկերներ դաշինքի շրջանակներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 12-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին։

«2025 թվականին մենք տեսանք Եվրոպայի կողմից ՆԱՏՕ-ի ավանդական պաշտպանության գործում առաջատար դիրք զբաղեցնելու իրական հանձնառությունը», - Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ ասել է պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ եկել է միասին առաջ շարժվելու ու պրագմատիկ լինելու ժամանակը։ «Մենք ունենք իսկապես ամուր հիմք գործընկերությամբ համատեղ աշխատելու համար՝ գործընկերության, այլ ոչ թե կախվածության վրա հիմնված ՆԱՏՕ-ի համար։ Սա իսկապես վերադարձ է այն բանին, ինչի համար ի սկզբանե ստեղծվել էր ՆԱՏՕ-ն», - ասել է Էլբրիջ Քոլբին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում