Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային համաձայնագրի հասնելու հարցում
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային համաձայնագրի հարցում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը միջուկային համաձայնագրի շուրջ դրսևորում են ճկունություն, իսկ Վաշինգտոնը, ըստ երևույթին, պատրաստ է հանդուրժել ուրանի որոշակի հարստացում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, Թուրքիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել է Financial Times-ին տված հարցազրույցում:
«Դրական է, որ ամերիկացիները, ըստ երևույթին, պատրաստ են հանդուրժել իրանական ուրանի հարստացումը՝ հստակ սահմանված շրջանակներում։ Իրանցիներն այժմ գիտակցում են, որ անհրաժեշտ է համաձայնության հասնել ամերիկացիների հետ, իսկ ամերիկացիներն էլ հասկանում են, որ իրանցիներն ունեն որոշակի սահմաններ։ Անիմաստ է փորձել նրանց ստիպել»,- ասել է Ֆիդանը:
Ֆիդանի համոզմամբ՝ Թեհրանն անկեղծորեն ցանկանում է հասնել իրական համաձայնության և պատրաստ կլինի ընդունել ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներ և խիստ վերահսկման ռեժիմ։