Գեղարքունիքում 2025-ին պարտադիր ատեստավորման համար վերապատրաստվել է 386 ուսուցիչ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին պարտադիր ատեստավորման համար վերապատրաստվել է 386 ուսուցիչ, իսկ նախադպրոցական ուսումնական  հաստատություններից՝  36 մանկավարժական աշխատող և դաստիարակի 50 օգնական:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, միաժամանակ ավելանում է կամավոր ատեստավորված ուսուցիչների թիվը։ Եթե 2024 թվականի տարեսկզբին մարզային ենթակայության   դպրոցներում աշխատել է 266 կամավոր ատեստավորված ուսուցիչ, որոնք տարվա ընթացքում ստացել են 342 միլիոն 224 հազար 400 դրամ հավելավճար, ապա 2025 թվականի տարեսկզբին արդեն նրանց թիվը հասել է 439-ի, որոնք տարվա ընթացքում ստացել են 616 միլիոն 929 հազար 960  դրամ հավելավճար: 2025 թվականի նոյեմբեր ամսին իրականացվել է կամավոր ատեստավորման գործընթացը, որին հայտագրվել է 494 մանկավարժ։ 2025 թվականին Գեղարքունիքի մարզի դպրոցներում տարակարգ ստացած ուսուցիչների թիվն ավելավել է 24-ով՝ 68-ից հասնելով 92-ի։ Նրանց ստացած հավելավճարը կազմել է 25 միլիոն 571 հազար 500 դրամ։

2025 թվականին մարզային ենթակայության 44 դպրոցի 59 ուսուցիչ ստացել է ամսական 400000 դրամ և ավելի աշխատավարձ:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը