Գեղարքունիքի մարզում շարունակվում են ճանապարհների մաքրման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում շարունակվել են ձյան տեղումները, 10-20 սանտիմետր ձյան շերտ է գոյացել՝ դժվարանցանելի վիճակ ստեղծելով ճանապարհատրանսպորտային երթևեկության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սպասարկող պատասխանատու կազմակերպություններն ավտոճանապարհներին շարունակում են իրականացնել ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Ժամը 12-ի դրությամբ մարզի տարածքում փակ ավտոճանապարհներ չկան։

Վարդենիս համայնքի որոշ բնակավայրերի բարձրադիր հատվածներում ճանապարհները դժվարանցանելի են, որոնց մաքրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը