Սկսել ենք շոշափել այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․Փաշինյանը Բաքվի հետ բանակցությունների մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ՝ Ադրբեջանի հետ բանակցությունները մոտենում են այն գծին, որից հետո խաղաղությունն անշրջելի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Աբու Դաբիում կայացած հանդիպումից հետո բոլորս արձնագրեցինք, որ մենք շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն այլևս անշրջելի է»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև փետրվարի 4-ին իր և Ադրբեջանի նախագահի ստացած «Զայեդ» մրցանակի կարևորությանը։
«Պատկերացնո՞ւմ եք՝ երկու երկրի առաջնորդներ գնում և այդպիսի հեղինակավոր մրցանակ են ստանում, հեղինակավոր միջավայրում, մի մրցանակ, որը հիմնադրվել է իսլամական և քրիստոնեական աշխարհի երկու շատ ազդեցիկ առաջնորդների կողմից, ստանում են խաղաղություն հաստատելու համար մրցանակ, դա նշանակում է՝ վերահաստատում խաղաղության քաղաքականության և ռազմավարության»,- նշեց վարչապետը։
Փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Աբու Դաբիում հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։