Հայաստան

Հարկային եկամուտների աճն առաջիկա ամիսներին արագացման միտում է ունենալու. ՊԵԿ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հարկային եկամուտների աճն առաջիկա ամիսներին արագացման միտում է ունենալու. ՊԵԿ նախագահ

Հարկային եկամուտները աճն առաջիկա ամիսներին արագացման միտում կունենա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր կլինի՞ ապահովել նախորդ տարվա հարկային եկամուտների 14 տոկոս աճը՝ նկատի ունենալով այս տարվա հունվարին արձանագրված աճը:

ՊԵԿ նախագահը նկատեց, որ այս տարվա հունվարին աճը մի փոքր ավելի դանդաղ էր, քան 2025 թվականին էր: Նա վստահեցրեց՝ դա չի նշանակում, թե հարկեր-ՀՆԱ  բարելավման տեմպը դանդաղելու է:

 «Այս տարի 0.4-0.5 տոկոսային կետով բարելավում է նախատեսվում: Այդ տեսանկյունից հունվարի ցուցանիշները մոտ են թիրախային ցուցանիշներին: Բայց առաջիկա ամիսներին հարկային եկամուտների աճերը արագացման միտում են ունենալու: Մի պարզ գործոն կա, որը կապված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, երբ ռոյալթիի հետ կապված էականորեն մեծ ճշգրտում եղավ: Միայն այդ գործոնն էապես արագացնելու է: Բայց տնտեսական ակտիվության շարունակվող բարձր աճն իր հերթին ու մեր վարչարարության արդյունավետության բարձրացումը նպաստելու է այս թիրախներին հասնելուն»,-վստահեցրեց Հակոբյանը:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում