Հայաստան

Հայտարարատուները մարտի 2-ից կկարողանան հետ ստանալ իրենց սոցիալական կրեդիտները

1 րոպեի ընթերցում

Հայտարարատուները մարտի 2-ից կկարողանան հետ ստանալ իրենց սոցիալական կրեդիտները

Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք մարտի 2-ից սկսած կարող են Պետական եկամուտների կոմիտեից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց ծախսած սոցիալական կրեդիտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Անցած տարի ընդունված օրենքով՝ ժամանակահատվածը հայտարարագրերը ներկայացնելու կամ հաստատելու, մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է: Մարտի 2-ն այն ամենամոտ ժամկետն է, որից սկսած կարող են մտնել, էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել, սոցիալական կրեդիտների վերադարձի դիմում լրացնել և ստանալ սոցիալական կրեդիտները»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Էդուարդ Հակոբյանը հավելեց՝ քննարկվում է նաև առողջապահական ծախսերի մասով ավելի շատ փոխհատուցում տրամադրելու հնարավորության հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում