Վարդենիսում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցում տեղի է ունեցել հայ նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին նվիրված միջոցառում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  միջոցառմանը ներկա են եղել  Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր։

Միջոցառման ընթացքում հնչել են  մեծանուն արվեստագետի անմահ ստեղծագործությունները, որոնց միջոցով մասնակիցները ևս մեկ անգամ արժևորել են  նրա անգնահատելի ավանդը հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում։

«Առնո Բաբաջանյանը՝ հայ երաժշտության լուսաշող նվիրյալը, թողել է ստեղծագործական գեղեցիկ ժառանգություն, որն այսօր էլ ապրում է ու շարունակում ոգեշնչել ապրողներից։ Նրա մեղեդիներում կա և՛ հայրենասիրություն, և՛ սեր, և՛ մարդկային հոգու անկեղծություն։ Նրա ստեղծագործական ողջ ժառանգությունը հայ հին ու նոր երաժշտության հանճարեղ համադրությունն է, որն ապրում է մեր հոգիներում ու կապրի գալիք դարերի մեջ։ Այս միջոցառումն էլ ստացված ու յուրօրինակ հարգանքի տուրք էր մեծանուն հայ երգահանի հիշատակին ու թողած ստեղծագործական ժառանգությանը»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը