Մակրոնն ԱՄՆ-ին մեղադրել է Գրենլանդիայի պատճառով Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն շարունակում է տնտեսական ճնշում գործադրել Եվրամիության վրա որոշ ճյուղերում, ներառյալ դեղագործությունը և թվային ծառայությունները՝ Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի շարք եվրոպական լրատվամիջոցների, այդ թվում՝ Le Monde թերթին տված հարցազրույցում:

«Երբ անցնում է ճգնաժամի լարվածությունը, սկսվում է մեղմացումը, ինչպես 2025 թվականի ամռանը, երբ ստորագրվեց առևտրային մաքսատուրքերի շուրջ համաձայնագիրը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև: Տեղի են ունենում սպառնալիքներ և ահաբեկումներ, բայց հետո Վաշինգտոնը հանկարծակի տեղի է տալիս, իսկ մեզ թվում է, թե ամեն ինչ ավարտվել է: Բայց ոչ մի վայրկյան մի հավատացեք դրան: Ամեն օր սպառնալիքներ են ստացվում դեղագործության և թվային տեխնոլոգիաների նկատմամբ», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրադրությանը վերաբերող հարցին:

Մակրոնը համոզմունք է հայտնել, որ եվրոպացիները «չպետք է փորձեն փոխզիջում գտնել» այդ իրավիճակում: Նրա գնահատմամբ՝ վերջին ամիսների ընթացքում  այդ «ռազմավարությունը եղել է անարդյունավետ»: Դեռ ավելին, այդ դիրքորոշումը տանում է Վաշինգտոնից կախվածության մեծացման, ընդգծել է նախագահը՝ հիշեցնելով, որ Եվրոպային բնական գազի մատակարարումների 60%-ը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին:

Եվրոպա

Եվրոպան ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը փոխարինել է ԱՄՆ-ից կախվածությամբ. Մակրոն

Մակրոնը թերահավատ է ԵՄ անվտանգության երաշխավորումը շարունակելու՝ Միացյալ Նահանգների պատրաստակամության հարցում։

Հունվարի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Գրենլանդիայի հետագա պատկանելության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին և լավ գործարքի հասնելու  հույս է հայտնել ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրոպայի համար: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ շատ բան արդեն հաջողվել է համաձայնեցնել:

Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռևս իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում Թրամփն առաջարկել էր գնել կղզին, իսկ 2025 թվականի մարտին նա վստահություն է հայտնել, որ այն կարելի է բռնակցել։

Գրենլանդիան մտնում է Դանիայի կազմի մեջ ինքնավար տարածքի իրավունքներով: 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն, ի լրումն ՆԱՏՕ-ի գծով իրենց դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից:

Հայերեն Русский

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր