Եվրոպա

Եվրոպան ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը փոխարինել է ԱՄՆ-ից կախվածությամբ. Մակրոն

1 րոպեի ընթերցում

Եվրոպան ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը փոխարինել է ԱՄՆ-ից կախվածությամբ. Մակրոն

Եվրոպական երկրները Ռուսաստանի էներգառեսուրսներից իրենց կախվածությունը փոխարինել են ԱՄՆ-ից կախվածությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Le Monde-ի և մի շարք այլ եվրոպական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Վերցնենք էներգետիկան. մենք Ռուսաստանից կախվածությունը փոխարինել ենք ԱՄՆ-ից կախվածությամբ, որը մատակարարում է մեր հեղուկացված բնական գազի 60%-ը», - ասել է նա։

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ միշտ հանդես է եկել «ավելի ինքնիշխան Եվրոպայի» օգտին։ Նա նշել է, որ Եվրոպային հաջողվել է առաջ շարժվել պաշտպանության ոլորտում՝ ստեղծելով ընդհանուր ֆինանսավորում։ Սակայն, Ֆրանսիայի ղեկավարի խոսքով, «մենք շարժվում ենք ոչ անհրաժեշտ տեմպերով և ոչ էլ անհրաժեշտ մասշտաբով»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում