Վարդենիկում կայացել է վաղամեռիկ ուսուցիչ Կորյուն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշար

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկի գյուղի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում կայացել է դպրոցի վաղամեռիկ ուսուցիչ Կորյուն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված շախմատային 14-րդ մրցաշարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի փոխտնօրեն Ժորա Ղումաշյանը, մրցաշարի մասնակիցների թիվն այս տարի եղել է աննախադեպ։ Վարդենիկ է ժամանել տարբեր համայնքները ներկայացնող շուրջ 106 դպրոցական, որոնց թվում եղել են տարբեր մրցաշարերի մասնակիցներ և կարգային շախմատիստներ:

Մրցաշարն  անցկացվել է  3 տարիքային խմբերով` շվեյցարական մրցակարգով: Յուրաքանչյուր տարիքային խմբի մրցանակային տեղերը զբաղեցրած շախմատիստները պարգևատրվել են դիպլոմներով, գովասանագրերով, գավաթներով, դրամական պարգևներով, մեդալներով և խրախուսական մրցանակներով:

Առաջին տարիքային՝ մինչև 8 տարեկանների խմբում հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը ներկայացնող  Ալեքս Մխիթարյանը։ Երկրորդ տեղը գրավել է Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի սան Նարեկ Եղոյանը, երրորդ տեղը՝ նույն դպրոցի սան Գոհար Պետրոսյանը։  Կրտսեր տարիքի խմբի ամենակրտսեր մասնակիցը` 4 տարեկան Նժդեհ Աբրոյանը, պարգևատրվել է խրախուսական մրցանակով:

Երկրորդ տարիքային՝ մինչև 14 տարեկանների խմբում հաղթող է ճանաչվել Մարտունի քաղաքը ներկայացնող Գրիշա Շահումյանը։ Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Վարդենիկի կրթահամալիրի սան Արսեն Մովսիսյանը, երրորդ տեղը՝ նույն կրթահամալիրի սան Ալեն Գրիգորյանը։

Երրորդ՝ 14 տարեկանից բարձր խմբում առաջին տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ներկայացուցիչ Սաղաթել Թադևոսյանը, 2-րդ տեղը Սևան քաղաքը ներկայացնող Լևոն Վարդանյանը, երրորդ տեղը՝ Վարդենիկի կրթահամալիրը ներկայացնող Արտյոմ Գրիգորյանը։

«Մրցաշարը հովանավորել է Կորյուն Հովհաննիսյանի որդին`Կարեն Հովհաննիսյանը: Մրցավարները և կազմակերպիչները, դպրոցի տնօրենը հատուկ շնորհակալություն հայտնեցին Հովհաննիսյաններին: Մրցաշարը դարձել է ավանդական, ուսանելի և շահեկան»,-ներկայացրեց Ժորա Ղումաշյանը:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը