Քաղաքականություն

ԱԺ նախագահը կարևորել է Ջեյ Դի Վենսի այցը Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը կարևորել է Ջեյ Դի Վենսի այցը Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցը՝ այն բնութագրելով որպես պատմական և Հայաստանի համար նոր հնարավորություններ բացող իրադարձություն։ 

«Շնորհավորում եմ բոլորիս ձեռք բերված համաձայնությունների, պատմական այցի և այն հնարավորությունների համար, որոնք բացվեցին Հայաստանի առաջ։ Չեմ ուզում որևէ բան առանձնացնել, բայց պետք է ասեմ, որ խոսքը Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացման մասին է և այն օրակարգի, որը մենք իրականացնում ենք։ Այսինքն՝ խաղաղության, որը մեկ կամ երկու տարվա չէ, այլ տասնամյակների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ԱԺ նախագահը։ 

Լրագրողի հարցին՝ արդյոք շոշափելի արդյունքներ կա՞ն Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի հետ կապված, Սիմոնյանը պատասխանեց, որ այս թեմայով մարտավարությունը չի փոխվել։  

«Դուք հաճախ ինձ այդ հարցը տալիս եք։ Մենք ասում ենք, որ հրապարակային դրա մասին չենք խոսում, և գործն արվում է։ Որևէ բան այդ մարտավարության մեջ չի փոխվել»,-ընդգծեց նա։

ԱԺ նախագահը հավելեց, որ մշտապես քննարկվում են թե՛ գերիների, թե՛ անհայտ կորածների ճակատագրին վերաբերող հարցերը, ինչպես նաև բոլոր հարակից խնդիրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում