Իրան

Իրանի ԱԳ նախարարը աֆրիկյան երկրների հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը աֆրիկյան երկրների հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտություն է տեսնում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Իսլամական Հանրապետության և աֆրիկյան երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդամբ՝ այս մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարարի խոսքերը։

Հաղորդվում է, որ այս մասին Արաղչին հայտարարել է Սիերա Լեոնեում Իրանի նոր դեսպան Ջավադ Դեհղան Հաղիղի Լոտֆ-Աբադիի հետ հանդիպման ընթացքում։ 

Իրանական լրատվամիջոցի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արաղչին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների կարևորությունը աֆրիկյան երկրների հետ՝ ընդգծելով երկկողմ կապերի ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ տնտեսական և առևտրային ոլորտներում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում