Քաղաքականություն

Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի Վենս

1 րոպեի ընթերցում

Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի Վենս

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատմական է համարում իր այցը Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վենսը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո ասուլիսի ընթացքում։

«Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի: Ես իրոք հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր։ Ես սպասում եմ վաղվա օրվան, որը կանցկացնեմ ձեր երկրում»,- ասաց Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետին, նշելով, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվիրված են այդ համագործակցությունն ամրապնդելուն։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել կնոջ և երեխաների հետ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում