Azdararir.am հարթակի միջոցով նախորդ տարի ստացվել է 600 ազդարարում, նախաձեռնվել է 26 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն

5 րոպեի ընթերցում

2019-2025 թվականներին ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի՝ azdararir.am-ի միջոցով, ստացվել է 1610 ազդարարում, որոնցից 1324-ը՝ անանուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ 73 ազդարարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, որոնցից 7-ն ուղարկվել է դատարան, 2-ով կայացվել են դատական ակտեր: 

Մասնավորապես՝

  • 2019 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 188 ազդարարում, որոնք բոլորը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 188 ազդարարումներից 153-ը եղել են անանուն: 97-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 91-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 21-ով վարույթը կարճվել է, 59-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 17-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 5 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:
  • 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որոնք բոլորը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 140 ազդարարումից 119-ը եղել է անանուն: 91-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 33-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 24-ով վարույթը կարճվել է, 86-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 15-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 1 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:
  • 2021 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում, որոնցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է, 47-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:
  • 2022 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 116 ազդարարում, որոնցից 48-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 116 ազդարարումներից 74-ը եղել են անանուն: 81-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 35-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 41-ով վարույթը կարճվել է, 78-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 9 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:
  • 2023 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 116 ազդարարում, որոնցից 53-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 116 ազդարարումներից 99-ը եղել են անանուն: 94-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 22-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 47-ով վարույթը կարճվել է, 87-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 1 ազդարարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
  • 2024 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 380 ազդարարում, որոնցից 301-ը՝ անանուն: 274-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 106-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 39-ով վարույթը կարճվել է, 237-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 21 ազդարարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
  • 2025 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 600 ազդարարում, որից 508-ը՝ անանուն: 247 ազդարարումով մերժվել է ազդարարման վարույթ հարուցելը, 352-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 1-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 26 ազդարարման հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Azdararir.am հարթակի միջոցով հնարավոր է անանուն կամ տվյալներ ներկայացնելու եղանակով ներկայացնել հաղորդում «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վերաբերյալ:

Հարթակի միջոցով անանուն եղանակով հաղորդում ներկայացնելու դեպքում անանունությունը երաշխավորվում է «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում