Մասկը հայտնել է 10 տարվա մեջ Լուսնի վրա քաղաք կառուցելու մտադրության մասին
2 րոպեի ընթերցում

Լուսնի վրա առաջին քաղաքը կարող է հայտնվել արդեն 10 տարուց էլ պակաս ժամանակում: SpaceX-ի հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ այդ նպատակն առանջնահերթ է ընկերության համար։
«Նրանց համար, ովքեր տեղյակ չեն՝ SpaceX-ը արդեն կենտրոնացել է Լուսնի վրա ինքնազարգացող քաղաքի կառուցման վրա, քանի որ մենք կարող ենք դրան հասնել 10 տարուց էլ պակաս ժամանակում, մինչդեռ Մարսի համար կպահանջվի ավելի քան 20 տարի։
SpaceX-ի առաքելությունը մնում է նույնը՝ տարածել գիտակցությունն ու կյանքը, որը մենք գիտենք, մինչև աստղերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա X-ում:
For those unaware, SpaceX has already shifted focus to building a self-growing city on the Moon, as we can potentially achieve that in less than 10 years, whereas Mars would take 20+ years.
— Elon Musk (@elonmusk) February 8, 2026
The mission of SpaceX remains the same: extend consciousness and life as we know it to…
Մասկը նշել է, որ դեպի Մարս թռիչքի պատուհանը բացվում է 26 ամիսը մեկ անգամ, իսկ ճանապարհի տևողությունը մոտավորապես կես տարի է: Միևնույն ժամանակ դեպի Լուսին ճանապարհորդությունները կարելի է իրականացնել 10 օրը մեկ, իսկ թռիչքի ժամանակը կազմում է ընդամենը երկու օր:
«Այնուամենայնիվ, SpaceX-ը նաև կձգտի կառուցել քաղաք Մարսի վրա և կսկսի դա անել մոտ 5-7 տարուց, սակայն գերակա խնդիրը քաղաքակրթության ապագան երաշխավորելն է, և Լուսինն ավելի արագ է»,- հայտարարել է Մասկը։