Արթիկի գեղարվեստի դպրոցն անվանվել է Հրանտ Թադևոսյանի անունով

3 րոպեի ընթերցում

Արթիկ խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ Արթիկի գեղարվեստի դպրոցն անվանվել է ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ, Ս.Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի անունով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլի խոսնակ Ժասմեն Վիլյանը։

«Հաճելի է, երբ նման պատվի են արժանացնում կենդանության օրոք, ինչը նաև շատ պարտավորեցնող է այն իմաստով, որ իմ կապն այս դպրոցի հետ էլ ավելի կսերտանա` վերածվելով լավ բարեկամության։ Կկազմակերպվեն վարպետաց դասեր, ցուցահանդեսներ, կփորձեմ իմ փորձը փոխանցել ապագա գեղանկարիչներին: Այս պատվավոր իրողության համար շնորհակալություն եմ հայտնում իմ գործնկերներին, որոնք դպրոցի անվանակոչման հարցում առաջադրել են իմ թեկնածությունը»,- ասել է Թադևոսյանը։

«Դպրոցի անվանակոչությունը հարգանքի և երախտիքի խոսք է Վարպետի ստեղծագործական ուղուն և կարևոր գործոն է համայնքի մշակութային կյանքի կայացման ճանապարհին»,- ասել է Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։

Գույնի և բնության միջոցով մարդու ներաշխարհը բացահայտելու մեծ վարպետ Հրանտ Թադևոսյանի ավանդը չի սահմանափակվում միայն իր մեծածավալ ստեղծագործական արժեքով․ անգնահատելի է նրա դերը երիտասարդ սերնդին իր փորձը փոխանցելու և կրթելու գործում, ինչը վարպետը նվիրումով տասնյակ տարիներ իրականացնում է ՃՇՀԱՀ-ում։

«Այս անվանակոչությամբ մենք հաստատում ենք մի կարևոր սկզբունք․ կրթական և մշակութային համակարգը պետք է կարողանա գնահատել իրական վաստակը ժամանակին։ Սա ուղերձ  է թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին, որ ազնիվ աշխատանքը, հետևողականությունն ու մասնագիտական նվիրվածությունը տեսանելի են և գնահատված»,- ասել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։

Հրանտ Թադևոսյանի անվան դպրոցի տնօրեն Արա Մերգելյանը էլ նշել է, որ իրենց  դպրոցից են ստեղծագործական ուղին սկսել բազմաթիվ անվանի արվեստագետներ, որոնք տարիներ շարունակ ոչ միայն դասավանդել են դպրոցում, այլև այսօր էլ շարունակում են աջակցել, սատարել դպրոցին։ «Դպրոցն անվանակոչելով Հրանտ Թադևոսյանի անունով` վստահ ենք, որ այսուհետ առավել կամրապնդվի արվեստագետների համախմբվածությունն ու համագործակցությունը դպրոցի հետ, ինչը կնպաստի կրթական մակարդակի շարունակական բարձրացմանը և նոր ստեղծագործական հաջողություններին»,- ասել է Մերգելյանը։

 

Հայերեն Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից