Շիրակի մարզում ինքնասպանության փորձ է կանխվել

1 րոպեի ընթերցում

Պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում Շիրակի մարզում ինքնասպանության փորձ է կանխվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 6-ին՝ ժամը 19։44-ին, ահազանգ է ստացել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։

Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները։

Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ նա տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին:

Ոստիկանների ու փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում հերթական նման իրավիճակը հաղթահարվեց առանց մարդկային կորուստների։

 

Հայերեն Русский