Կրթություն

Արաքսիա Սվաջյանը Ստոկհոլմում մասնակցել է «Ֆիսկալ և կրթական ապակենտրոնացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովին

2 րոպեի ընթերցում

Արաքսիա Սվաջյանը Ստոկհոլմում մասնակցել է «Ֆիսկալ և կրթական ապակենտրոնացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը փետրվարի 2-5-ը Շվեդիայի Թագավորության Ստոկհոլմ քաղաքում մասնակցել է «Ֆիսկալ և կրթական ապակենտրոնացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ» («Fiscal and Education Decentralisation and Local SelfGovernment Reforms») խորագրով խորհրդաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանից ծրագրին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ:

Այցի շրջանակում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է Շվեդիայում կրթության կառավարման համակարգին, մասնավորապես՝ դպրոցների կառավարման ապակենտրոնացման շվեդական մոդելին: Կազմակերպվել են մի շարք հանդիպումներ Շվեդիայի կրթության կառավարման համակարգի, խորհրդարանի և Ստոկհոլմի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի մարտահրավերները, բարեփոխումների հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել կրթական համակարգի բարեփոխումներում վստահության, հաշվետվողականության և հանրային վերահսկողության խնդիրներին:

ՀՀ ԿԳՄՍՆ պատվիրակության կազմում է եղել նաև հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը:

Այցը կազմակերպվել է «DeaLoG» ծրագրի շրջանակում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում