ՀՀ ՔԿ-ն հորդորում է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունում իրականացվող բազմադրվագ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք, որպես «խաբեության թիրախ» ընտրված քաղաքացիների մոտ վճռականություն առաջացնելու և հավատ ներշնչելու նպատակով, հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց տվյալներով ու տարբեր հեռախոսահամարներով «WhatsApp»-ում ստեղծում են կեղծ օգտահաշիվներ:

«Այնուհետև, հանցավոր կազմակերպության անդամները կեղծ օգտահաշիվներով հաղորդագրություններ ուղարկելով և հեռախոսազանգեր կատարելով՝ խաբեությամբ ներկայանում են իբր ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ, մտացածին պատրվակներով մոլորության մեջ են գցում մարդկանց՝ պահանջելով վարկ վերցնել կամ կանխիկացնել ՀՀ տարբեր բանկերի իրենց հաշիվներում առկա գումարները և իբր դրանց անվտանգ պահպանությունն ապահովելու համար՝ ուղղորդում են QR կոդի մուտքագրման եղանակով, կրիպտոդրամապանակի օգտագործմամբ կամ այլ երկրներում բացված հաշվեհամարներին կատարել ուղիղ փոխանցումներ՝ այդ կերպ խարդախությամբ տիրանալով տասնյակ քաղաքացիների խոշոր և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն և նմանատիպ հաղորդագրություններ կամ հեռախոսազանգեր ստանալու դեպքում այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին՝ զերծ մնալով «խաբեության թիրախ» դառնալուց:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում