Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց

1 րոպեի ընթերցում

Թվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխայի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանությունն՝ անդրադառնալով առցանց տարբեր հարթակներում մեծահասակների կողմից տարածած՝ երեխաների մասնակցությամբ տեսանյութերին։ 

«Վերջին շրջանում առցանց տարբեր հարթակներում տարածում են գտնում, այսպես կոչված՝ թրենդային տեսանյութեր, որտեղ մեծահասակները, հիմնականում՝ ծնողները, երեխաների հույզերն օգտագործելով՝ նրանց մոտ առաջացնում են լաց կամ հուզական այլ վիճակ, այնուհետև դիտումներ հավաքելու, հանրային կարեկցանքի կամ շահույթ ստանալու ակնկալիքով տեսանյութը տեղադրում են սոցիալական ցանցի անձնական էջերում։

Երեխաների մասնակցությամբ նման տեսանյութերը կարող են խաթարել նրանց հուզական վիճակը, վնասել իրավունքներն ու լավագույն շահը»,– զգուշացնում են ոստիկանությունից՝ ծնողներին հորդորելով զերծ մնալ նման գործողություններից՝ գիտակցելով դրանց հնարավոր հետևանքները։ 

ՆԳՆ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել անցանկալի հետևանքներ ենթադրող, զգայունություն ունեցող երևույթները։

Հայերեն

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26